ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Կընկալվեր որպես ոտնձգություն»

«Կընկալվեր որպես ոտնձգություն»
05.04.2016 | 00:45

1991-ին Ղարաբաղն ինքնորոշման հայտ ներկայացրեց միջազգային հանրությանը։ 1994-ին Ղարաբաղի ազատագրական պատերազմում հաստատվեց հրադադարի ռեժիմ։ Հերթական անգամ այդ ռեժիմը կոպտորեն խախտեց Ադրբեջանը՝ 2016-ի ապիլի 2-ին։ Եթե 90-ականներին Ղարաբաղը միավորվեր Հայաստանին, այսօր պատերազմական վիճակում կհայտնվե՞ր՝ հարցրինք ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ։


-Այդ դեպքում մենք շատ ավելի լուրջ խնդիրներ կարող էինք ունենալ հենց 90-ականներին և պարտվել ազատագրական պատերազմում։ Եթե ընտրությունը կատարվեր Ձեր ասած ուղղությամբ՝ հնարավոր է՝ չունենայինք հաղթած պատերազմ, քանի որ միջազգային հանրությունը կարող էր այն ընկալել որպես ագրեսիա և ոտնձգություն այլ պետության նկատմամբ, ինչն Ադրբեջանն իր օգտին կօգտագործեր։ Երբ խոսքը անկախության հռչակման մասին է, ապա հարցը դիտարկվում է ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համատեքստում։ Շատ կարևոր է, որ Հայաստանը միջազգային հանրությանը ղարաբաղյան խնդիրը ներկայացրեց այդ տեսանկյունից, ինչն էլ նպաստեց միջազգային ճնշումների թուլացմանը Հայաստանի և Ղարաբաղի վրա։
-Քանի որ խոսեցինք միջազգային հանրության ճնշումներից, շատ հետաքրքիր է, թե ինչու է Հայաստանն այդքան կարևորում միջազգային հանրության կարծիքը։ Չէ՞ որ միջազգային հանրությունն առանձնակի ճնշումներ չի գործադրում Ադրբեջանի նկատմամբ։
-Ցանկացած պետություն անում է այն, ինչ կարող է մարսել իր հզորությանը համապատասխան։


Ճեպազրույցը՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ